Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բողոքի ակցիայի մասնակիցները ժամանակ տվեցին Վճռաբեկ դատարանի նախագահին

306
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 11:20
Բողոքի ակցիայի մասնակիցները ժամանակ տվեցին Վճռաբեկ դատարանի նախագահին

«Կոնկրետ Սամվել Բաբայանի գործի մասով երկուշաբթի արձագանք ենք սպասում Վճռաբեկ դատարանից, որպեսզի հայտարարեն, թե ե՞րբ են վերցնում վարույթ: Եթե մտադիր են 3 ամսյա ժամկետում դա անել (որն օրենքով է), այլ ոչ՝ հնարավորին սեղմ ժամկետում, բողոքի ակցիան շարունակվելու է: Նրանք պետք է հասկանան, որ երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել»,- դիմելով Վճռաբեկ դատարանի քրեական գրասենյակի պետ Ա. Հարությունյանին՝ ասացին «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնության անդամները:

«Այսօրվա ակցիան համարենք ավարտված ու սպասենք երկուշաբթի օրվան»,- շարունակեց կազմակերպիչներից Թևան Պողոսյանը: