Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Թրամփը Կիմ Չեն Ինին հիշեցրել է Քադաֆիի ճակատագրի մասին

2958
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 10:10
Թրամփը Կիմ Չեն Ինին հիշեցրել է Քադաֆիի ճակատագրի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ղեկավարել Կիմ Չեն Ինը, և «լիբիական սցենար» Հյուսիսային Կորեայում չի լինի, հաղորդում է The Independent-ը:

Բացի այդ, Թրամփը հիշեցրել է, որ Լիբիայում և Իրաքում ամերիկյան գործողությունների ժամանակ 7 միլիոն դոլար է ծախսվել՝ ընդգծելով, որ այդ գումարները «քամուն են տվել»:

«Լիբիայում մենք ոչնչացրեցինք երկիրը... Համաձայնություն չկար Քադաֆիին թողելու հետ կապված: Մենք երբեք Քադաֆիին չենք ասել. «Մենք պատրաստվում ենք պաշտպանել քեզ»: Լիբիական մոդելն այլ էր, այն չի կրկնվի Հյուսիսայում Կորեայում: Կիմ Չեն Ինը կշարունակի ղեկավարել Հյուսիսային Կորեան, նրա երկիրը հարուստ կլինի»,- ասել է Թրամփը:

«Այդ մոդելը կկրկնվի, եթե մենք գործարք չկնքենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: