Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Խաբարովսկի միջազգային մրցաշարում

492
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 00:30
Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Խաբարովսկի միջազգային մրցաշարում

Խաբարովսկում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են նաև հայ բռնցքամարտիկները: Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկ: Նախնական փուլում պարտություն է կրել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, գերծանր քաշային Հովհաննիսյան Գուրգենը դեռևս չի սկսել պայքարը, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը, 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 64 կգ քաշայն Սամվել Մելիքյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթանակներ են տոնել: