Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Շարմազանովն անդրադարձել է Փաշինյանի կառավարությանը

403
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 21:45
Շարմազանովն անդրադարձել է Փաշինյանի կառավարությանը

Ավարտվեց ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Ավարտից հետո Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության առաջնորդը: «Մենք շատ կուռ, միասնական թիմենք: Ես հաջողություն եմ մաղթում Փաշինյանի կառավարությանը, որովհետև ցանկացած կառավարության հաջողություն մեր հասարակության հաջողությունն է: Ծրագիրը կներկայացնեն, կտեսնենք, աստված տա՝ այն ամեն ինչը, որ ասել են՝ սկսած թռիչքային զարգացումից, վերջացրած Արցախի՝ բանակցային կողմ դառնալուց: Մենք որպես քաղաքական ուժ գործելու ենք բացառապես մեր սկզբունքներից ելնելով՝ հանուն մեր ու Արցախի հանրապետությունների բարգավաճման»,- մասնավորապես ասաց նա: