Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում եղբայրների են սպանել

691
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 19:20
Գյումրիում եղբայրների են սպանել

Այսօր՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17: 40-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Թելման Կարապետյանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ Կալաշնիկով ինքնաձիգից արձակված կրակած պարկուճներ:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածները հորեղբոր տղաներ են: