Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Թրամփն անօրինական ներգաղթյալներին «կենդանի» է անվանել

3399
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 17:00
Թրամփն անօրինական ներգաղթյալներին «կենդանի» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ ներգաղթյալների «կենդանի» է անվանել: Այս մասին Թրամփը հայտարարել է Քալիֆորնիա նահանգում հանրապետականների հետ քննարկման ժամանակ:

Քաղաքական գործիչները քննարկել են սահմանային պատը, որն ԱՄՆ նախագահը մտադիր է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին:

Խոսելով ներգաղթյալների մասին, ովքեր անօրինական են ներթափանցել ԱՄՆ տարածք, Թրամփն ասել է.

«Դուք չեք պատկերացնի, թե որքան վատ մարդիկ են նրանք, նրանք մարդ չեն, նրանք կենդանի են, որոնց արտաքսում են իրենց երկրից»: