Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կայացել է խուլերի շախմատի Հայաստանի առաջնությունը

519
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 15:20
Կայացել է խուլերի շախմատի Հայաստանի առաջնությունը

Մայիսի 14-ից16-ը Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացել է խուլերի շախմատի Հայաստանի 13-րդ առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերը և Երևան քաղաքը ներկայացնող 27 խուլ շախմատիստներ:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվել են ինչպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, այնպես էլ «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության սահմանած դրամական պարգևներով և հուշանվերներով: