Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ

961
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 14:55
Գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ

Այսօր՝ մայիսի 17-ի առավոտյան, Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարևանությամբ գտնվող փոսում հայտնաբերվել է ամբողջությամբ այրված, կապկպված դիակ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դիակի ինքնությունը և սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։