Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Եկեք հանգիստ թողնենք պաշտոնյաներին». Սերոբ Խաչատրյան

181
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 17:05
«Եկեք հանգիստ թողնենք պաշտոնյաներին». Սերոբ Խաչատրյան

Այս օրերին մարդկանց ու խմբերի մի մասը ակցիաներ են անում իրենց հուզող հարցերի շուրջ։ Մյուսներն էլ ասում են, որ պետք է համբերել և խնդիրներ առաջադրելու փոխարեն օգնել նորանշանակ պաշտոնյաներին։ Ես երրորդ տարբերակին եմ կողմ. եկեք հանգիստ թողնենք պաշտոնյաներին։ Թող այդ մարդիկ լռության մեջ հասկանան իրավիճակը և հանգիստ պայմաններում որոշումներ կայացնեն։ Բազմաթիվ մարդիկ օգնելու պատրվակով իրենց անձնական օրակարգն են առաջ տանում։ Հատկապես անփորձ պաշտոնյաները կարող են կուլ տալ այդ խայծը։ Դա շատ վտանգավոր միտում է։