Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները դադարեցրին ցույցը

171
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 14:35
Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները դադարեցրին ցույցը

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հայտարարեցին, որ դադարեցնում են ցույցը, քանի որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ժամը 15:00-ից դադարեցնել անհնազանդության բոլոր գործողությունները:

Տեղեկացնենք՝ Երևանը նոր քաղաքապետ կունենա, եթե Տարոն Մարգարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական տա կամ Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնի: Սա ամրագրված է ՀՀ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Ասում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Սեփական դիմումի համաձայն հրաժարական տալուց հետո երեք օրվա ընթացքում հրավիրվում է ավագանու նիստ, որտեղ որոշվում է այն օրը, երբ պետք է կայանա քաղաքապետի նոր ընտրություններ: Մյուսը՝ ավագանու 21 անդամի կողմից անվստահություն հայտնելու նախագիծն է»:

Անվստահության նախագիծը ավագանու անդամները կարող են ներկայացնել քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիս ամսին: Սակայն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ հանրային ճնշումների արդյունքում ոչինչ չի բացառվում: