Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

«Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել». Հայկ Մարտիրոսյան

231
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 17:25
«Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել». Հայկ Մարտիրոսյան

Պուրակի քանդման պատմության մեջ ամենաողբերգականն իրականում ծառերի կտրելը չէ: Դա հին շատրվանային համալիրի բարբարոսական ոչնչացումն է: Որպես հուշարձան կառուցված համալիրն անհրաժեշտ էր միայն նորոգել, իսկ պուրակը՝ բարեկարգել և սրճարաններից ազատել: Փոխարենը ավերվել է Հայաստանի երկրորդ հանրապետության լավագույն հուշարձաններից մեկը և տեղում պլանավորվում է բոլորովին նոր և պատմություն չունեցող շատրվանախումբ ստեղծել:
Այս տրամաբանությամբ վաղը կարող են և Սարդարապատի հուշահամալիրը քանդել՝ տեղն ավելի բարձր կամար-աշտարակ բարձրացնելու մտադրությամբ:
Հուսանք՝ նոր իշխանության օրոք երկրի պատմության ավերն այլևս ինքը պատմություն կդառնա: