Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ոչ մի սաբոտաժ չեմ տեսնում և սաբոտաժ չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան

379
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 13:45
«Ոչ մի սաբոտաժ չեմ տեսնում և սաբոտաժ չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե «Սաբոտաժի տարրեր տեսնո՞ւմ եք, քանի որ երեկ քաղաքում տարբեր խմբեր բողոքի ակցիա էին անցկացնում», վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ես ոչ մի սաբոտաժ չեմ տեսնում և սաբոտաժ չի կարող լինել»:

Քաղաքապետի հրաժարականի վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ ինքն իր գնահատական արդեն տվել է, այն է՝ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակաշառքների միջոցով:

Հարցին՝ Կարեն Կարապետյանին որևէ բան հաջողվե՞լ է անել տնտեսությունը ծանր վիճակից հանելու համար, ասաց. «Գիտեք, մենաշնորհները հաղթահարված չեն, մենք տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող այսօր խոսել»: