Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Բալասանյանը խոստովանեց, որ ինքն էր կազմակերպել էս մասկի շոուն». Լևոն Բարսեղյան

364
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 12:55
«Բալասանյանը խոստովանեց, որ ինքն էր կազմակերպել էս մասկի շոուն». Լևոն Բարսեղյան

Գյումրու քաղաքապետի կազմակերպած մասկի շոուն ավարտվեց, տեղի ունեցավ անսպասելին, արտառոցն ու անհնարինը, ինքը մնաց քաղաքապետ

«Բալասանյան» դաշինիքի անդամը ելել էր դաշինքի անդամ Բալասանյան Սամվելի դեմ ու պարտվեց: Սա նշան է պարապության, սա իրենց ընտրած գյումրեցիների պատիժն է ընտրյալների ձեռով:

Բալասանյանը խոստովանեց, որ ինքն էր կազմակերպել էս մասխարեն: Որ իբր իր 10 խմբակիցներին ու մյուս 3-ին չքննադատենք: Բալասանյանը փորձեց բացատրել, որ իրեն անվստահություն հայտնելու հայտարարություններ են եղել, ու ինքը այլ եղանակ չի ունեցել, քան նման բան կազմակերպել:

Բալասանյանի թիմը, որ նախկինում մի քանի անգամ հասարակ խորհրդի համար դիմել է ինձ, այս անգամ չէր դիմել ու ՏԻՄ օրենքում չէին կարողացել գտնել հրաժարականի դրվագը: Այն սահմանված է 75-րդ հոդվածի 3-րդ կետում: Կարող էր հրաժարականի դիմում տալ, ավագանին կընդուներ՝ կստացվեր, որ չի վստահում, չէր ընդունի՝ կստացվեր, որ վստահության քվե է տալիս: Իսկ իրենք գիտեին որ 33-ից առտնվազն 17 մանդատ ունեին, եւ 3 հոգու էլ կցագրել էին ընդդիմությունից,մ այսինքն՝ անվստահություն չէին հայտնի: Դրա փոխարեն, ավագանու 13 անդամի կատարածու սարքեց ու խայտառակեց:

Դաշինքի առաջ քաշած թեկնածուն ամբիոնից խոսելիս հայտարարեց, որ ինքը քաղաքպետի թեկնածու է ու չի պատասխանելու որեւէ հարցի, երեւի վախեցել էր տվածս տնային աշխատանքից (հարցեր էի գրել, որ պարապեր. Նյուտոնի բինոմ, 2 անգամ 2...): Բայց սա հեչ, պնդեց, որ ինքը ուզում է, որ քաղաքապետ մնա ... Բալասանյանը եւ պնդեց իր թեկնածությունը նույնպես: Ես ասացի, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունի մարդը, պիտի փրկել անհապաղ: Այսպիսի քաաղքական ստորացում չէի տեսել: Հուսամ «շնորհակալություն» կհայտնեն Բալասանյանին, ու որպեսզի չհայտնեն, հուսամ Բալասանյանը շնորհակալություն կհայտնի իրենց:

Սա ամոթալի պատմություն էր, որ գրվեց Գյումրի տարեգրքում: Քաղաքի 50 տոկոսանոց աղքատությունը, 3000 անօթեւան ընտանիքների դարդը, գործազրկության ու արտագաղթի, հիվանդացության բարձր մակարդակի ու ցեխակոլոլ փողոցների դարդը թողած, կերան մեր ու էլի 500 հոգու ժամանակ:

Բալասանյանը, կամենալով գերազանցել պարոն Տարոնի երեկվա մասկի շոուն, իր աշխատողներին բերել էր տվել քաղաքապետարան որպես բեքվոկալ, որ ցույց տային, թե շատ են սիրում իրեն: Դրա կարիքն իսկապես չկար: Աշխարհում չկա որեւէ մեկը, որ սիրող չունենա: Սակայն մի բան է սեփական գործարանի աշխատողների սերը, այլ բան է քեզնից անկախ մարդկանց սերը կամ հարգանքը:

Ասա հանգիստ կմնայիր տեղդ էլի, ով էր քեզ նեղություն տվել:

Համ էլ ասաց, որ դիմելու է վարչապետին Գյումրիում բնակարանաշինության համար: Հավես ունենայի՝ կհարցնեի, բա սերժիկը հո չի մեռել, ինչու իրեն չէիր դիմում

Բայց էլ հավես չկա, այսօր հասկացա, որ Բալասանյանն ու նրա կամակատարները այդպես էլ չեն ջոկել, թե ինչ է տեղի ունեցել երկրում:

Ես էլ դիմելու եմ ՀՀ արդարադատության նախարարին էսօրվա նիստ գումարելն ու որոշումները ոչ իրավաչափ ճանաչելու հարցով:

Պաչում եմ

Չզանգեք, խորհուրդ չհարցնեք, իրար զանգեք, Բալասանյանը թող զանգի իր դաշինքից քաղաքապետի թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին, Տիգրան Հովհաննիսյանն էլ թող զանգի Բալասանյանին: