Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ստեփան Մնացականյանը վերանշանակվեց ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնում

1137
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 13:00
Ստեփան Մնացականյանը վերանշանակվեց ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնում

Կառավարության այսօրվա նիստին նշանակվեցին Վիճակագրության պետական խորհրդի անդամները: Այսպիսով.

1. Ստեփան Մնացականյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

2. Գագիկ Անանյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա և տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):

3. Գագիկ Գևորգյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն և սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):

4. Նելլի Բաղդասարյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):

5. Վանուշ Դավթյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):

6. Լիլիթ Պետրոսյան. 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա և ֆինանսների բնագավառ):