Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

Տարոնը շարունակում է պետական աշխատակիցներին ահաբեկելու իր գործելաոճը

148
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 12:35
Տարոնը շարունակում է պետական աշխատակիցներին ահաբեկելու իր գործելաոճը

Երեկ տեղեկություններ էին տարածվել, որ Տարոն Մարգարյանի «աջակիցներին»՝ Ավանի, Նոր Նորքի մանկապարտեզների և դպրոցների աշխատակիցներին սպառնալիքներով ուղղորդում են դեպի քաղաքապետարան, որպեսզի վերջինները ներկայանան որպես Տարոնին աջակցող քաղաքացիներ:
Ահա, այսօր, նույն գործելակերպը շարունակվում է: Ասում են, որ Տարոնն ու իր աջակիցները, ոգևորվելով երեկվա «հաջողություններից», այսօր նույն գործելաոճով հավաքագրում են ոչ միայն մանկապարտեզների ու դպրոցների, այլ նաև պոլիկլինիկաների աշխատողներին: Ասում են նաև, որ այսօր Տարոնի պահանջով յուրաքանչյուր հաստատության տնօրենների վրա կոնկրետ թիվ է դրված, որպեսզի նրանք ապահովեն այսօրվա ակցիայի համար: