Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.

«Բռնություն գործած անձանց բացահայտման աշխատանքների առաջին արդյունքներն այսօր կհրապարակվեն». Վալերի Օսիպյան

383
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 12:23
«Բռնություն գործած անձանց բացահայտման աշխատանքների առաջին արդյունքներն այսօր կհրապարակվեն». Վալերի Օսիպյան

«Այսօր հանրությանը հետաքրքում է ցույցերի ժամանակ բռնություն կիրառած անձանց հայտնաբերման և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Տեղեկացնում եմ, որ մինչև օրս իրականացվել են տվյալ անձանց ինքնությունը պարզելու, նրանց վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու օպերատիվ հետախուզական աշխատանքներ և առաջին արդյունքներն այսօր, մեծ հավանականությամբ, ոստիկանության կողմից կհրապարակվեն»,- կառավարության նիստին վարչապետի հանձնարարականի վերաբերյալ ասաց Վալերի Օսիպյանը:

ՀՀ ոստիկանապետը նշեց, որ այս ընթացքում ստացվել է 33 հաղորդում, բոլորը սահմանված կարգով գրանցվել են և ստուգվել: