«Ի պատասխան Էրդողանի դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». Քնեսեթի պատգամավորներ
Ի պատասխան Իսրայելի դեմ՝ Գազայի հատվածում վերջին իրադարձությունների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ միջազգային քարոզարշավի և քաղաքական ու դիվանագիտական դեմարշի՝ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտարարել են Իսրայելի Քնեսեթի (խորհրդարան) պատգամավորները: Նախաձեռնության հեղինակն Իսրայելի գլխավոր ընդդիմադիր «Սիոնիստական ճամբար» դաշինքի առաջնորդ Իցիկ Շմուլին է: Նախաձեռնությանը միացել են 50-ից ավելի պատգամավորներ, կառավարության ազդեցիկ անդամներ, ինչպես նաև Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը: Իսրայելական REKA ռադիոկայանի հետ զրույցում Շմուլին ասել է, որ պատգամավորները մտավախություն ունեն, որ Ցեղասպանության ճանաչումն ազդեցություն կունենա Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա: «Ադրբեջանում պետք է հասկանան, որ դա իրենց վրա չի անդրադառնա, որ Էրդողանը քաղաքական լայնամասշտաբ պատերազմ է սկսել Իսրայելի դեմ: Նա մեզ այլընտրանք չի թողել»,- ասել է իսրայելցի պատգամավորը: Այդ գործընթացը դատապարտել է Քնեսեթի նախկին պատգամավոր Իոսիֆ Շագալը: Իսրայելական ԶԼՄ-ների հետ զրույցում նա բացահայտ ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը կանդրադառնա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների վրա՝ քննադատելով նախաձեռնության հեղինակ Իցիկ Շմուլիին և Սիոնիստական ռեժիմին: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00