Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ (տեսանյութ)

2975
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 12:15
Իսրայելը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ (տեսանյութ)

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է իսրայելական բանակը Twitter-ի իր էջում:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ տվյալ միջոցները ձեռնարկվել են՝ ի պատասխան Իսրայելի բանակի դիրքերի հրթիռակոծության:

«Մեր կործանիչները խոցել են Գազայի հատվածի հյուսիսում գնտվող ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման դիրքերը: Դրանցից 4-ը կապ ունեն ահաբեկիչների ռազմական համալիրի հետ, ևս 3-ը՝ զենքի արտադրման հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: