Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Պետք է մշակենք այնպիսի մեխանիզմ, որ գյուղացիներին ազատենք տույժ-տուգանքներից». Նիկոլ Փաշինյան

282
Հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ., 11:45
«Պետք է մշակենք այնպիսի մեխանիզմ, որ գյուղացիներին ազատենք տույժ-տուգանքներից». Նիկոլ Փաշինյան

«Անընդհատ ասվում է, որ գյուղատնտեսական ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան, ինչը տեղի չի ունեցել, և պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցեր տեղադրելու հնարավորությունից: Ենթադրում ե, որ պատճառը ֆինանսական է: Մենք այդ մեխանիզմը պետք է մշակենք, որ գյուղացիներին հնարավորինս ազատենք տույժ-տուգանքներից: Եվ նաև որոշակի վարկային պատմության որոշակի համաներման հնարավորությունը քննարկենք, որպեսզի մարդիկ վարկեր ստանալու հնարավորություն ունենան»,- այսօր կռավարության նիստին ասաց վարչապետ՝ հավելելով. «Հակակարկտային ցանցերի արտադրությունը պետք է օր առաջ, ժամ առաջ սկսել: Հուսով եմ, որ առաջիկայում կոնկրետ արդյունքներ կունենանք»: