«Շիրակ»-ի նախագահը երկու անգամ չեղարկել է իր մամուլի ասուլիսը
Շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեղադրանքներ է հնչեցրել «Շիրակ»-ի նախագահ Արման Սահակյանի հասցեին։ Ի պատասխան դրանց «Շիրակ»-ի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ստեղծված իրավիճակի և այսօրվա մամուլի ասուլիսի հետ կապված բոլոր հարցերին «Շիրակը» կպատասխանի երեքշաբթի, մայիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղը և ժամը լրացուցիչ կտեղեկացնենք»։ Մայիսի 15-ին, սակայն, մամուլի քարտուղարությունը ևս մեկ հայտարարություն է տարածել․ «Հարգելի ԶԼՄ-ների մերկայացուցիչներ, ինչպես և հայտարարել էինք մի քանի օր առաջ, այսօր կկայանա «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի մամուլի ասուլիսը, որը տեղի կունենա ժամը 17:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում: Լինելու է նաև ուղիղ եթեր»։ Սակայն ժամեր անց մամուլի ասուլիսը հետաձգվել է․ «Հարգելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ցանկանում ենք հայցել ձեր ներողամտությունը և տեղեկացնել, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի մամուլի ասուլիսը կկայանա վաղը՝ ժամը 17:00, Գյումրու Քաղաքային Մարզադաշտում: Լինելու է նաև ուղիղ եթեր»։ Այսօր նախատեսված մամուլի ասուլիսը, սակայն, այդպես էլ չի կայացել։ «Շիրակ»-ի մամուլի քարտուղարությունը հերթական հաղորդագրությունն է տարածել․ «Հարգելի երկրպագուներ, «Շիրակն» երկուշաբթի օրը, մայիսի 14-ին, բողոքարկել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը։ Քանի որ մինչ օրս մենք չենք ստացել բողոքարկման կոմիտեի որոշումը, հարկ համարեցինք մամուլի ասուլիս չանցկացնել։ Միայն որոշումը ստանալուց հետո կտանք բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ մինչ այդ, մայիսի 20-ին, ժամը 17:00, բոլորին հրավիրում ենք Գյումրու Քաղաքային Մարզադաշտ՝ միասին նշելու «Շիրակի» չեմպիոնությունը»։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
95Երեկ, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17220.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00