Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.

«40-ամյա Տարոն Մարգարյանն անցած տարի հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և 45 հազար դոլար». Կառլեն Ասլանյան

168
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 18:00
«40-ամյա Տարոն Մարգարյանն անցած տարի հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և 45 հազար դոլար». Կառլեն Ասլանյան

Ողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած 40-ամյա Տարոն Մարգարյանը անցած տարի հայտարարագրել է 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և 45 հազար դոլար: Մարգարյանի գործազուրկ կինը՝ Գոհար Սարգսյանը, չունենալով եկամուտի որևէ աղբյուր հայտարարագրել է 50 միլիոն դրամ: Դեռ 2013-ին Տարոն Մարգարյանը հայտարարագրել էր նաև բնակարաններ Երևանում, ամառանոց Ջերմուկում, հողամաս Դիլիջանում, ավտոտնակներ ու շքեղ ավտոմեքենաներ: Ըստ Հայ ազգային կոնգրեսի՝ Գլխավոր դատախազությանը ներկայացրած հաղորդման, Տարոն Մարգարյանի կինը ունի սուպերմարկետ, տաքսի ծառայություն, պահածոների գործարան, վեց տասնյակ կրպակներ և այլն: