Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.

Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները գլխավոր դատախազության մոտ են. ՈՒՂԻՂ

194
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 17:05
Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջողները գլխավոր դատախազության մոտ են. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների մի մասն այս պահին երթով շարժվում է դեպի ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար:

Տեղեկացնենք՝ Երևանը նոր քաղաքապետ կունենա, եթե Տարոն Մարգարյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական տա կամ Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնի: Սա ամրագրված է ՀՀ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Ասում է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը. «Սեփական դիմումի համաձայն հրաժարական տալուց հետո երեք օրվա ընթացքում հրավիրվում է ավագանու նիստ, որտեղ որոշվում է այն օրը, երբ պետք է կայանա քաղաքապետի նոր ընտրություններ: Մյուսը՝ ավագանու 21 անդամի կողմից անվստահություն հայտնելու նախագիծն է»:

Անվստահության նախագիծը ավագանու անդամները կարող են ներկայացնել քաղաքապետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուց հետո: Տարոն Մարգարյանի պաշտոնավարման մեկ տարին լրանում է հունիս ամսին: Սակայն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը վստահ է, որ հանրային ճնշումների արդյունքում ոչինչ չի բացառվում: