Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.

«Անունը կա, ամանումը չկա». Դանիել Երաժիշտը կուսակցությունների մասին

234
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 16:35
«Անունը կա, ամանումը չկա». Դանիել Երաժիշտը կուսակցությունների մասին

Զարմանալի է, որ կան կուսակցություններ, որոնք իրենց կոչում են հնչեղ անվամբ, որդեգրում վեհ գաղափարախոսություն, սակայն իրենց վարք ու բարքը տրամագծորեն հակառակն է: Սա հիշեցնում է այն, որ կոմունիստների ժամանակ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ծննդատունը կոչել էին Լենինի կնոջ՝ Նադեժդա Կրուպսկայայի անվամբ: Մինչդեռ ավանդական ընտանիքը չկարևորող այդ «էմանսիպեն», ո՜չ Լենինից, ո՜չ էլ մյուս կոմունիստներից երեխա չի ունեցել: Ինչպէս ասում են. «անունը կա, ամանումը չկա»: