Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.

«Մինչև Տարոն Մարգարյանը հրաժարական չտա, այստեղից չենք գնալու». ակտիվիստներ

193
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 14:45
«Մինչև Տարոն Մարգարյանը հրաժարական չտա, այստեղից չենք գնալու». ակտիվիստներ

«Մինչև Տարոն Մարգարյանը հրաժարական չտա, այստեղից չենք գնալու»,- Երևանի քաղաքապետարանում հայտարարեցին ցուցարարները՝ վանկարկելով. «Հիմա, հիմա»:

Նշենք, որ հավաքվածներն այս պահին Տարոն Մարգարյանի աշխատասենյակի մոտ են, բայց նա տեղում չէ:

Քիչ առաջ Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը փորձեց առաջարկով հանդես գալ, բայց քաղաքացիները նրան բարձրախոս չտվեցին. «Դուք հանցավոր ռեժիմի անդամ եք, մենք Ձեզ հետ որևէ բան քննարկելու չունենք: Մեր օրակարգում Տարոն Մարգարյանի հրաժարականն է»,- ասացին ցուցարարները:

«Ուզում եմ պայմանավորվել, որ 20 հոգով խումբ կազմեք, ԶԼՄ-ների հետ միասին, բարձրանանք բրիֆինգների դահլիճ ու հանդիպենք քաղաքապետի հետ»,- ասաց Օհանյանը:

«Ոչ, թող նա գա այստեղ»,- հակադարձեցին հավաքվածները՝ նստելով միջանցքում:

«Մինչև Տարոն Մարգարյանը հրաժարական չտա, այստեղից չենք գնալու». ակտիվիստներ