Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.

Տիգրան Մուկուչյանն իր հրաժարականի պահանջի մասին

240
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 14:10
Տիգրան Մուկուչյանն իր հրաժարականի պահանջի մասին

«Երբ հրաժարականը ներկայացվի, այդ մասին կբարձրաձայնվի: Այս պահին ԿԸՀ-ն զբաղված է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման խնդիրներով»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մենք ունենք մեր գործառույթները, լիազորություններն ու պարտականությունները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով, ինչպես միշտ՝ այժմ էլ շարունակում ենք դրանք կատարել»,- պատասխանելով հարցին, թե ի՞նչպես է ԿԸՀ-ն պատկերացնում իր համատեղ աշխատանքը կառավարության հետ, ասել է ԿԸՀ նախագահը: