Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 20 մայիսի, 2018 թ.

Ի՞նչ են պայմանավորվել նաիրիտցիները կառավարության անդամների հետ

77
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 13:25
Ի՞նչ են պայմանավորվել նաիրիտցիները կառավարության անդամների հետ

«Մեզ ընդունել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Ներկայացրեցինք մեր նամակի նպատակը և թե որոնք են մեր առաջնային խնդիրները:

Ասել են, որ վարչապետը մեր բարձրացրած հարցերին դրական լուծում կտա: Մենք ասել ենք, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցը մեր կողմից ուժի մեջ է: Բարձրացրեցինք սնանկության կառավարիչի հետ կապված որոշ հարցեր...Մեզ հույս տվեցին այնքանով, որ այսուհետ ամեն ինչ կզեկուցվի Նիկոլ Փաշինյանին և նա կորոշի՝ ինքը՞ հանդիպի մեզ հետ, թե՞ մասնագետները»,- կառավարությունից դուրս գալով լրագրողներին փոխանցեց

«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների մի խումբ այսօր հանդիպում է ունեցել կառավարության անդամների հետ: