Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 20 մայիսի, 2018 թ.

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը՝ Մյասնիկյանի այգու մասին

72
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 13:05
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը՝ Մյասնիկյանի այգու մասին

««Վարդանյաների ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցով այգին բարեկարգվում է: 25-ից ավելի ծառեր են հատվել, հիմնականում ուռեիներ, թեղիներ, որոնց տարիքը 50-ն անց է, իրենց կյանքն ապրել էին, փտած էին: Մինչև սեպտեմբերի 1-ն այգին պատրաստ կհանձնվի քաղաքացիներին: Ավելի բարձրարժեք ծառեր են տնկվելու, համբերեք»,- Մյասնիկյանի արձանի այգու հարակից տարածքում, ցուցարարների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

«Ստեղ մի քանի հատ փտած ծառ կար, մնացածը մատղաշ ծառեր էին... Դուք ուղղակի ուզում եք բարերարների աչքը մտնել»,- հակադարձեցին քաղաքացիները:

Բողոքի ցույցը շարունակվում է:

Քիչ առաջ այստեղ եկավ նաև Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը՝ Մյասնիկյանի այգու մասին