Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.

Գարո Փայլանը կիսվել է Դեմիրթաշի հետ հանդիպման մանրամասներով

129
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 13:10
Գարո Փայլանը կիսվել է Դեմիրթաշի հետ հանդիպման մանրամասներով

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մայիսի 15-ին այցելել է Էդիրնեի բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշին, ով կուսակցության կողմից առաջադրվել է նախագահական ընտրություններում: Այս մասին Փայլանը գրել է Facebook- իր էջում:

«Էդիրնեի բանտում այցելեցի նախագահի մեր թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին: Ժամերով աշխատեցինք: Նրան փոխանցեցի հազարավոր ողջույններ: Նա ևս բոլորիդ բարևներ էր ուղարկում»,- նշել է Փայլանը՝ հավելելով, որ Էդիրնեից մեծ ոգևորվածությամբ է վերադարձել:

Հայ պատգամավորը հրապարակել է նաև Դեմիրթաշի կողմից արված գրության լուսանկարը, որում ասվում է. «Սիրով ստացա Գարո Փայլանի կողմից ինձ փոխանցված բարևները: Ձեզ եմ ուղարկում իմ անկեղծ ողջույններն ու սերը»:

Հիշեցնենք, որ երեկ Դեմիրթաշը հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի առանց նախապայմանների: