Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.

«Պարոն Օսիպյան, եթերներից աշխատանքի վայր գնալու ժամանակն է, աշխատելու ժամանակն է». Տիրայր Մուրադյան

190
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 12:45
«Պարոն Օսիպյան, եթերներից աշխատանքի վայր գնալու ժամանակն է, աշխատելու ժամանակն է». Տիրայր Մուրադյան

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նշանակումից հետո արդեն չգիտեմ, թե որ հարցազրույցն է տալիս նոր շրջափուլի մասին: Պարոն Օսիպյանին ուզում եմ հիշեցնել, որ ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ապրիլի 20-ին իր պաշտոնական դիրքն օգտագործելով բռնություն է գործադրել լրագրողի նկատմամբ: ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՔրՕրի 164-րդ հոդվածի 3-րդ մասով: Հանցանքի ապացուցման դեպքում (ապացույցներն այնքան շատ են), սույն պարոնին սպառնում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով: Այդուհանդերձ, համաձայն ոստիկանության պաշտոնական կայքի տվյալների, մինչ օրս Արսեն Արզումանյանի լիազորությունները չեն դադարեցվել, նույնիսկ չեն կասեցվել:
Ինչ եմ ուզում ասել, պարոն Օսիպյան, եթերներից աշխատանքի վայր գնալու ժամանակն է, աշխատելու ժամանակն է:
Հ.Գ. ՀՔԾ-ի պետ Վահրամ Շահինյանին էլ հիշեցնեմ, որ քրգործով նույնիսկ կասկածյալ չկա: