Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.

Նաիրիտցիները վարչապետի նստավայրում են

138
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 12:00
Նաիրիտցիները վարչապետի նստավայրում են

Քիչ առաջ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա էին անում Բաղրամյան 26-ում, հրավիրվեցին վարչապետի նստավայր:

Թե ինչ մակարդակով տեղի կունենա նրանց հանդիպումը կառավարությունում, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների նպատակը անձամբ վարչապետի հետ հանդիպումն է:

Հիշեցնենք, որ երեկ նաիրիտցիները նամակ էին փոխանցել ՀՀ վարչապետին և ստացել պատասխան, որ այն կուղարկվի Էներգետիկայի նախարարությանը, ինչը վերջիններին չէր բավարարել:

Դա է պատճառը, որ նրանք այսօր դարձյալ հավաքվել են Բաղրամյան 26-ի մոտ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: