Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Բաց նամակ Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին

3188
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 17:15
Բաց նամակ Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին

Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի ծնողները բաց նամակ են հղել դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին:

Հարգելի տիկին Սարուխանյան,

Խնդրում ենք Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցում պարտադիր կամավորության սկզբունքով անցկացվող անգլերեն լեզվի դասընթացների համար ամսական 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամ գումարի առձեռն փոխանցումը հնարավորինս սեղմ ժամկետում փոխել անկանխիկ տարբերակի կամ կանխիկ վճարելու դեպքում յուրաքանչյուր վճարողին տրամադրել վճարման անդորրագիր:

Դպրոցի ծնողների անունից գրված այս բաց նամակ-խնդրանքը միտված է ավելի քան 1700 աշակերտ ունեցող դպրոցում հսկայական միջոցների հնարավոր վատնումը կանխելուն և կոռուպցիոն ռիսկերը զսպելուն՝ ի բարօրություն դպրոցի և Հայաստանի Հանրապետության:

Ինչպես գիտենք, նոր իրականություն է Հայաստանի Հանրապետությունում, և այսուհետ ֆինանսական ծախսեր հիմնավորող փաստաթղթերը ոչ միայն անխուսափելի են, այլև կենսական անհրաժեշտություն են մեր երկրի տնտեսության համար:

Մեր երեխաները սիրում են Չեխովի անվան դպրոցը, մանկավարժական կոլեկտիվին, գոհ են անգլերենի դասընթացների որակից: Կրկին խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում վերոնշյալ խնդրին լուծում տալ՝ հանուն մեր սիրելի դպրոցի և երկրի ապագայի: