«Թանգարանների գիշեր»-ը Հայոց ցեղասպանության թանգարանում
Մայիսի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուները, բացի հիմնական ցուցադրությունից, հնարավորություն կունենան ծանոթանալ ապրիլի 20-ին Հայոց ցեղասպանության ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցադրությանը: «Հանրապետության ծնունդը» խորագիրը կրող ցուցադրությունն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետությանն առնչվող եզակի ցուցանմուշներ հայաստանյան և սփյուռքյան մի շարք թանգարաններից և անձնական հավաքածուներից: Ցուցադրության մեջ ներառված հազվագյուտ ցուցանմուշների թվում են պաստառներ, հուշամեդալներ, հոբելյանական բացիկներ, եզակի հրատարակություններ, պատմական լուսանկարներ և այլն: Ներկայացված է Սարդարապատում հայտնաբերված թուրքական դրոշի ծայրակալ, հայկական բանակին և պետական խորհրդանշաններին առնչվող բացառիկ ցուցանմուշներ և այլն: Ժամանակավոր ցուցադրության մեջ ընդգրկված են նաև ՀՑԹԻ կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված նորահայտ ցուցանմուշները, որոնց շարքում բացառիկ նշանակություն ունեն բոլորովին վերջերս հայտնաբերված Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների տարհանման գործողությունը ներկայացնող ապակե նեգատիվները, որոնք Հայոց ցեղասպանութան թանգարանին է հանձնել ֆրանսիական նավատորմի «Գիշեն» հածանավի ռազմածովային սպա Լյուսիեն Բոժեի թոռնուհին՝ Ան Սուպան: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18