Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են Ղրիմի կամրջի բացումը

2978
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 11:15
ԱՄՆ-ն և ԵՄ-ն քննադատել են Ղրիմի կամրջի բացումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է Կերչի նեղուցի միջով կամրջի կառուցումը, որը բացվեց երեկ և որին մասնակցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոյերթն ընդգծել է, որ այդ կամուրջը կառուցվել է առանց Ուկրաինայի թույլատվության:

«Ղրիմի կամրջի կառուցումը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը»,- ասել է Նոյերթը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հիշեցրել է նաև, որ այդ կամրջի կառուցմանը մասնակցող իրավաբանական և քաղաքացիական անձանց նկատմամբ պատժամիջոցներ են գործում:

Եվրոմիությունը ևս քննադատել է կամրջի կառուցումը՝ հայտարարելով, որ դրանով խախտվում է Ուկրաինայի ինքնիշխանությունը: ԵՄ հայտարարության համաձայն՝ կամրջի կառուցումն ուղղված է թերակղզում Ռուսաստանի հետագա ստիպողաբար ինտեգրմանն ու Ուկրաինայի մեկուսացմանը: