Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Սպորտինգ»-ը կբոյկոտի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ երկրպագուների հարձակման պատճառով

281
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 02:40
«Սպորտինգ»-ը կբոյկոտի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ երկրպագուների հարձակման պատճառով

Լիսաբոնի «Սպորտինգ»-ի մոտ 50 երկրպագու այսօր մարզաբազայում հարձակվել է ֆուտբոլիստների և մարզչական շտաբի վրա։ Երկրպագուները վիրավորել են ֆուտբոլիստներին և հարվածել նրանց։ Ամենալուրջը թիմի հոլանդացի հարձակվող Բաս Դոստի վնասվածքն է՝ գլխին հարվածների արդյունքում։ Երկրպագուների ագրեսիայի պատճառն այն է, որ «Սպորտինգ»-ն առաջնության նախավերջին տուրում պարտվել է «Մարիտիմու»-ին և զրկվել Չեմպիոնների լիգայի ուղեգրից։ Միջադեպից հետո ակումբի խաղացողները հրաժարվել են մասնակցել Պորտուգալիայի գավաթի եզրափակչին։

Բաս Դոստի վնասվածքը
Բաս Դոստի վնասվածքը