Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.

«Էնքան ենք հպարտանում մեր հնությամբ, որ իսկի 50 տարեկան ծառն ենք թարմացնում». Արտակ Հարությունյան

212
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 02:15
«Էնքան ենք հպարտանում մեր հնությամբ, որ իսկի 50 տարեկան ծառն ենք թարմացնում». Արտակ Հարությունյան

Էս շատ սիմվոլիկ ա։ Ահավոր։ Խայտառակ։ Մենք անընդհատ ուզում ենք ընդգծել, թե ինչքան հին ենք, մեր արմատները, մեր քաղաքակրթությունը ինչքան հին ա, մեր մշակույթն ինչքան դարավոր ա և այլն։ Ու մի հատ սիրուն հեքիաթ ենք հորինել, որ էսօրվա Երևանը 2800 տարեկան ա։ Հիմա էլ էդ հեքիաթի պատվին հատուկ այգի ենք ստեղծում։ Ու էնքան ենք հպարտանում մեր հնությամբ, որ իսկի 50 տարեկան ծառն ենք թարմացնում։ Հասկանու՞մ եք։ Ոչ թե հինն ենք ցույց տալիս, ոչ թե գնում մի 200 տարեկան ծառ ենք գտնում ու ասում, տեսե՛ք, էս ծառը վերջին 200 տարին մեր հետ մեծանում ա, այլ 50 տարի մեզ ուղեկցած ծառն էլ ենք դնում ջնջխում՝ հինը ցույց տալու համար։ Իբր հին զարդանախշով թազա բան ենք սարքում՝ հինը ցույց տալու համար։ Հին ինչ կա, շենք, շինություն, ծառ, սար, պարիսպ, դնում ջնջխում ու տեղը թազա ինչ-որ էշություն ենք սարքում՝ հինը ցույց տալու, հնով հպարտանալու համար։ Շատ, խայտառակ տպավորիչ պռոյեկտ ա՝ մեր սին սնապարծությունը ցույց տալու համար։