Արցախում անցկացվում են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ
Մայիսի 14-ից Արցախում մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը: Զորավարժությունները ղեկավարում են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Մայիսի 15-ին «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող փուլերից մեկը: Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները: Համաձայն խաղարկված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ և հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի և, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը: |
Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել
1500:48«Նվիրվածությունը ազգային շահերին ու անվտանգությանը պետք է դառնան քաղաքական զարթոնքի հիմնաքար». Դավիթ Անանյան
2500:36«Ծիծեռնակաբերդում երեխեք կային, որոնց ծնողները զոհվել են ցինիկ Աննայի ու իր ցեղասպան մարդու ձեռքով». Ռոբերտ Հայրապետյան
65Երեկ, 23:30«Սասո՛ւն Միքայելյան և կցորդներ, հավաքե՛ք ձեզ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
67Երեկ, 23:18«Էդ ի՞նչ ձև ես թքում». Գևորգ Պետրոսյանը հանդիմանում է ոստիկանին (տեսանյութ)
80Երեկ, 23:00«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
64Երեկ, 22:54