Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.

«Իրականում Հայաստանը ուռուցքային հիվանդություններից մահացության թվով աշխարհում առաջինը չէ, բայց վերջին տեղերում էլ չէ». Հայկուհի Գյոկչյան

185
Չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ., 00:10
«Իրականում Հայաստանը ուռուցքային հիվանդություններից մահացության թվով աշխարհում առաջինը չէ, բայց վերջին տեղերում էլ չէ». Հայկուհի Գյոկչյան

Վերջերս շատ եմ տարբեր տեղերում մեկնաբանություններ հանդիպում, որ ուռուցքային հիվանդությունների պատճառով մահացության թվով Հայաստանը աշխարհում առաջատար է:
Իրականում Հայաստանը ուռուցքային հիվանդություններից մահացության թվով աշխարհում առաջինը չէ, բայց վերջին տեղերում էլ չէ: Առաջատարների մեջ լինելը պատահական չէ: Ազգային առանձնահատկություն է: Բժշկի դիմում ենք միայն ծայրահեղ դեպքում, երբ խուսափելու հնարավորություն այլեւս չկա: Վիճակագրական տվյալներ ասեմ: Ուռուցքային հիվանդությամբ տառապողների ավելի քան 45 տոկոսը դիմում է բարձիթողի վիճակում, հիվանդության չորրոդ փուլում: Այն վիճակում, որ անգամ աշխարհի լավագույն կլինիկաներում կդժվարանան լուծում առաջարկել: Այս պահին մեր հիվանդանոցում բուժվում է 150 հիվանդ, որոնց կեսից ավելին մետաստատիկ հիվանդներ են, դեպքեր, երբ խոսքը գնում է ոչ թե բուժման, այլ կյանքի որակը լավացնելու եւ տևողությունը ավելացնելու մասին: Մարդիկ պետք է գիտակցեն, որ հիվանդության վաղ հայտնաբերումը լիարժեք բուժման միակ երաշխիքն է: