Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

545
Կիրակի, 20 մայիսի, 2018 թ., 13:10
Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի

Երգչուհի Մարիաննա Լիման արժանացել է երկու միջազգային մրցանակի: Նա Հայաստանը ներկայացնելով ԱՄՆ-ում տեղի ունեցած Golden Dream միջազգային մրցույթ-փառատոնում և Վիեննայում տեղի ունեցած Vienna Stars միջազգային մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը: Մարիաննա Լիման երկու մրցույթներում էլ հանդես է եկել կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի Mercy on me ստեղծագործությամբ:
Երգչուհին, ճանապարհորդելով ամբողջ աշխարհով և ծանոթանալով եվրոպական մշակույթին և ավանդույթներին, վերջերս ներկայացրել է իր «Եվրոպան իմ սրտում» գիրքը՝ եվրոպական 30 քաղաքների մասին:
Լիման պատրաստվում է գիրք գրել նաև Ամերիկայի և Ասիայի մասին: Մարիաննա Լիման շարունակում է համագործակցել Նարինե Զարիֆյանի հետ, ում հետ այժմ աշխատում են Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր ստեղծագործության վրա: