Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 20 մայիսի, 2018 թ.

ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը. ՀՔԾ

148
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 17:30
ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսպես, Բ. Մ.-ն 06.04.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել համապատասխան ընկերությունում գրավադրված, համատեղ սեփականության իրավունքով իրեն և ևս երկու անձի պատկանող բնակարանի վրա: Այնուհետև, վերը նշված ԴԱՀԿ աշխատակիցը որոշում է կայացրել բնակարանը էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, որի վերաբերյալ չի ծանուցել ինչպես բնակարանը գրավադրած պարտապանին, այնպես էլ իրեն և բնակարանի մյուս համասեփականատիրոջը: Արդյունքում ավելի քան 6.000.000 ՀՀ դրամ արժողությամբ բնակարանը էլեկտրոնային լոտով վաճառվել է 368.000 ՀՀ դրամով:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության վերը նշված աշխատակիցը, օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, իրավասու չի եղել բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:

Կատարվում է նախաքննություն: