Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.

Բողոքի ցույց՝ Արևաշատ համայնքում. բնակիչները պահանջում են վերադարձնել ապօրինի վաճառված հողերը

241
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 15:25
Բողոքի ցույց՝ Արևաշատ համայնքում. բնակիչները պահանջում են վերադարձնել ապօրինի վաճառված հողերը

Արմավիրի մարզի Արևաշատ համայնքի բնակիչները վաղ առավոտից բողոքի ցույց են անում՝ պահանջելով վերադարձնել 7 տարի առաջ վաճառված 50 հեկտար հողը: Նրանց խոսքով՝ այդ հողերը համայնքի ղեկավարը ժամանակին վաճառել է «Արաքս» թռչնաֆաբրիկային: «Հիմա ժողովուրդն ուզում է հետ վերցնել ապօրինի վաճառված հողերը: Միշտ բողոքել ենք՝ արդյունքի չենք հասել: Մենք ուզում ենք, որ մեր համայնքից այդ երևույթը վերանա, ուզում ենք արդարություն հաստատվի... Այդ հողերը նախատեսված էր գերեզմանատեղիի և արտովայրերի համար: Երկու տարի հետո, եթե մարդ մահանա, տեղ չկա թաղելու, գյուղը «տուպիկի» մեջ է»,- ասում են գյուղացիները:

Տեսանյութն՝ «Առաջին լրատվականի»