Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Առնետների և կարիճների մեջ բնակվող ընտանիքին Տարոն Մարգարյանը 7 տարի նույն պատասխանն է տալիս՝ «հերթի մեջ եք»

388
Ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ., 11:05
Առնետների և կարիճների մեջ բնակվող ընտանիքին Տարոն Մարգարյանը 7 տարի նույն պատասխանն է տալիս՝ «հերթի մեջ եք»

Մալաթիա-Սեբաստիայի Շրջանային 2/5 հասցեում բնակավող Գայանե Ղուկասյանի ընտանիքը ծայրահեղ ծանր պայմաններում է ապրում: Գ. Ղուկասյանը նշված հասցեում բնակվում է երեք երեխաների և 80-ամյա մոր հետ: Բնակարանը վարձակալում է և միայնակ հոգում առողջական խնդիրներ ունեցող երեխաների և մոր հոգսը: Երիտասարդ կնոջ խոսքով՝ ամուսինը 2 տարի առաջ է մահացել՝ թողնելով իրեն ծանր կեցության մեջ: «Մեծ տղաս 14 տարեկան է, ունի գլխի հետ կապված խնդիրներ, աղջիկս էլ, որը 8 տարեկան է, տեսողության խնդիր ունի, իսկ փոքրը՝ 5-ամյա դուստրս, այս տարի դպրոց է հաճախելու»,- պատմել է MAMUL.am-ի խմբագրություն զանգահարած կինը:

Գայանեն նշել է, որ ավտոլվացման կետում է աշխատում և օրը 1000 դրամ վաստակում: «Մայրիկիս թոշակով տան վարձն եմ վճարում, «փարոս»-ով՝ կոմունալները: Չեմ հասցնում հիվանդանոցի ծախսերը հոգալ, քանի որ գումարս չի բավարարում... Երեխաս աչքիս առաջ տանջվում է, գլխացավեր է ունի, ուշագնաց է լինում, երբեմն: Նա բժշկական լուրջ հետազոտության կարիք ունի, սակայն ոչինչ չեմ կարողանում անել»:

Միայնակ կնոջ խոսքով՝ «սրա-նրա տված վեշերով է յոլա գնում»: Երբեմն չի կարողանում նույնիսկ տան վարձը վճարել: Բնակարանը, որտեղ բնակվում է Գայանեի ընտանիքը, առնետներ ու կարիճներ կան:

Առնետների և կարիճների մեջ բնակվող ընտանիքին Տարոն Մարգարյանը 7 տարի նույն պատասխանն է տալիս՝ «հերթի մեջ եք»
Առնետների և կարիճների մեջ բնակվող ընտանիքին Տարոն Մարգարյանը 7 տարի նույն պատասխանն է տալիս՝ «հերթի մեջ եք»

«Բնակարանի խնդրով բազմիցս դիմել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ասել է՝ հերթի մեջ եք: Յոթ տարի նույն պատասխանն է տալիս: Սերժ Սարգսյանի ղեկավարության ժամանակ էլ դիմեցի իրենց, խնդրեցի գումարով օգնեն՝ տղայիս գլուխը նկարելու համար: Նախագահի աշխատակազմը, որպես ծաղրանք, 20 000 դրամ օգնություն տվեց, մինչդեռ տղայիս գլխի հետազոտությունը 100 000 դրամ արժեր»,- պատմել է Գայանե Ղուկասյանը:

Նա բնակարանային և կենցաղային պայմանները ներկայացնող լուսանկարներ է տրամադրել: