Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մահացել է Լևոն Հայրապետյանը

536
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 15:00
Մահացել է Լևոն Հայրապետյանը

Երկարատև, ծանր հիվանդությունից հետո մահացել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։ Լևոն Հայրապետյանը հայկական սպորտի երախտավոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի «էքստրա» դասի մրցավար, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման և պատերազմի մասնակից, ՀՀ Զինված ուժերի գնդապետ, ԲԿՄԱ նախկին պետ, նվիրյալ հայրենասեր էր։

Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ մայիսի 16-ին, ժամը 18:00-ից, հուղարկավորությունը՝ մայիսի 17-ին, ժամը 14:00-ին նույն եկեղեցուց՝ «Եռաբլուր» պանթեոնում: