Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԶԼՄ-ները հայտնել են Facebook-ի մոտ 3 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի մասին

4174
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 13:30
ԶԼՄ-ները հայտնել են Facebook-ի մոտ 3 միլիոն օգտատերերի տվյալների արտահոսքի մասին

Facebook-ի մոտ 3 միլիոն օգտատերերի տվյալների զանգվածային արտահոսք է տեղի ունեցել, ովքեր օգտագործել են հոգեբանական թեստերով հավելվածը, հայտնում է New Scientist-ը՝ հղում անելով իր սեփական հետաքննությանը:

Պարբերականը գրում է, որ myPersonality հավելվածը Քեմբրիջի համալսարանի նախագիծն է, այն ստեղծվել է 2007թ-ին: Այն իր մեջ պարունակում է բազմաթիվ հոգեբանական թեստեր և արագ արդյունքներ է ստանում օգտատերերից:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ մոտ 6 միլիոն մարդ է անցել այդ թեստերը, և նրանց մոտ կեսի տվյալների արտահոսք է եղել: Հավելվածի ստեղծողները հավաքել են այդ տվյալները, դրանք անանուն դարձրել և տեղադրել վեբ կայքում, որպեսզի մյուս հետազոտողները կարողանան օգտվել դրանցից: Ինչպես նշում է պարբերականը, Քեմբրիջի համալսարանի աշխատակիցներն այդ տվյալները տեղադրել են կայքում առանց անվտանգության միջոցառումների պահպանման: