Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.

«Վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երևան». Արծրուն Հովհաննիսյան

154
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 12:45
«Վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Պետրոսյանը տեղափոխվում է Երևան». Արծրուն Հովհաննիսյան

«Նախորդ օրը վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը հենց հիմա տեղափոխվում է Երևան»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: