Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«ԿԳ նախարարը Կոնսերվատորիան պիտի հանի Սմբատյանների կլանի ենթակայությունից». Էդիկ Բաղդասարյան

1840
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 14:05
«ԿԳ նախարարը Կոնսերվատորիան պիտի հանի Սմբատյանների կլանի ենթակայությունից». Էդիկ Բաղդասարյան

Կրթության և գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանը կոնսերվատորիայով էլ պիտի զբաղվի։ Կոնսերվատորիան պիտի հանի Սմբատյանների կլանի ենթակայությունից։ Կոնսերվատորիայում ամեն ինչ որոշում է Իսրայելում Հայաստանի դեսպան, մշակույթի նախկին նախարար, նախագահի նախկին խորհրդական Արմեն Սմբատյանը։ Կոնսերվատորիան այսօր կարելի է ասել Իսրայելի դեսպանի նստավայրն է։ Այս հոդվածին այդպես էլ որևէ կառույց չարձագանքեց, Սերժ Սարգսյանն էլ գնալուց առաջ նրան նշանակեց դեսպան։