Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.

Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում

265
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 11:55
Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում

Այս պահին Արարատի ցեմենտի գործարանի մի քանի հարյուր աշխատակցներ բողոքի ցույց են անում՝ հանդիպում պահանջելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Նրանք բողոքում են ցածր աշխատավարձերից, ինչպես նաև պահանջում են ամենամսյա աշխատավարձերի ժամանակին վճարում: Ցուցարարները վանկարկում են՝ «Ծառուկյան», «Ծառուկյան»:

Նշենք, որ գործարանի սեփականատերն Աժ պատգամավոր Գ. Ծառուկյանն է: