Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.

«ՀՀԿ-ն գիշեր-ցերեկ մտածում է՝ ոնց անի, որ իշխանությունը հետ բերի». Վոլոդյա Ավետիսյան

214
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 11:35
«ՀՀԿ-ն գիշեր-ցերեկ մտածում է՝ ոնց անի, որ իշխանությունը հետ բերի». Վոլոդյա Ավետիսյան

Երևանի քաղաքապետարանի մոտ ընթացող «Մերժիր Տարոնին» բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

«Մեկ մարդու նման պետք է կանգնենք նոր իշխանության կողքին, որպեսզի հին իշխանությունը ամբողջությամբ հեռանա՝ պատասխան տալով արածների համար: ՀՀԿ-ն գիշեր-ցերեկ մտածում է՝ ոնց անի, որ իշխանությունը հետ բերի: Դա հնարավոր չէ... Ես Էջմիածնից եմ: Էջմիածնում ասում են՝ Մանվելն ու վերջացավ: Վախեցած ապրում են, ինչը խայտառակություն է»:

Խոսքով հանդես եկավ նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանը. «Նիկոլ Փաշինյանը ձևավորել է երիտասարդ կառավարություն ու այո, այս անցումային շրջանում դժվար է լինելու, պետք է սատարենք նրան: Եթե քաղցկեղը հեռացնում են, մետաստազները ևս պետք է հեռացնեն, այլապես ռեժիմը կծնի նոր Սերժիկներ: Վիրահատողն իր գործն արեց ու հանձնեց քիմիական բաժնին, որ մետաստազները հեռացնի»,- հավելեց նա՝ վանկարկելով «Դեմն առեք Տարոնի»: