Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

371
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 10:55
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Մամուլում այսօր հրապարակում է արվել, թե ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո ստորաբաժանումները մատնվել են անգործության և օպերատիվ-հետախուզական գործունեություն չի ծավալվում:
Հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանության աշխատանքը միշտ կրել և կրում է ինստիտուցիոնալ բնույթ:
Ոստիկանության և՛ ղեկավար կազմը, և՛ ստորաբաժանումները լիարժեք կատարում են իրենց գործառնական պարտականությունները, ինչը բխում է օրենքով սահմանված լիազորությունների իրականացման խնդրառությունից, իսկ աշխատանքի արդյունքների մասին հանրությունը կարող է դատել առնվազն վերջին օրերի լրահոսի տեղեկատվությամբ: