Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն (տեսանյութ)

403
Երեքշաբթի, 15 մայիսի, 2018 թ., 10:25
Շիրակի պետական համալսարանում ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն (տեսանյութ)

«Հանդիպումներ եմ ունեցել բոլոր շահագրգիռ անձանց հետ: Երեկ և այսօր առանձնազրույց եմ ունեցել ՇՊՀ ռեկտորի հետ և որոշել, որ հարցին պետք է լուծում տրվի: Ձևավորվելու է նոր խորհուրդ, որը ձեր մասնակցությամբ և մեր վերահսկողությամբ կանցկացնի ռեկտորի նոր ընտրություն: Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Սահակ Մինասյանի տեղակալ Երվանդ Սերոբյանը»,- քիչ առաջ ՇՊՀ-ում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Կողմերի լարվածությունը հանդարտեցնելու համար սա ամենատրամաբանական և ճիշտ լուծումն է: Ես պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արեցի այսուհետ իրավիճակը չսրել»,- շարունակեց նախարարը:

Վերջինը նշեց, որ ռեկտորի պաշտոնակատարին առաջարկել է համալսարանից հեռացված երկու դասախոսներին առաջիկայում վերականգնել, եթե, իհարկե, դրա հնարավորությունը կա և նոր հունով սկսել աշխատել: «Ես կարծում եմ խնդիրներն այդպես պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների ճանապարհով, պետք է հաշվի առնել, որ երկրում իրավիճակ է փոխվել, բայց ամեն ինչ պետք է օրենքի դաշտում լինի»,- եզրափակեց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կրկին կայցելի Գյումրի՝ հանդիպումներ կունենա ուսանողների և դասախոսների հետ: