«Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից». Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Բելառուսի և Հայաստանի հարաբերություններում չկան և չեն լինի խնդիրներ: Այս մասին Սոչիում ԵԱՏՄ նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է belta.by-ը: «Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք իսկապես պետք է խոսենք: Կարճ ժամանակահատվածում չենք հասցնի բոլոր խնդիրները քննարկել, սակայն կարծում եմ, որ մեր հարաբերություններում չկան և չեն լինի որևէ խնդիրներ»,- ասել է Լուկաշենկոն: Նա պատրաստակամություն է հայտնել ՀՀ նորանշանակ վարչապետին պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին: «Կեցցե՛ք, Դուք պատվով դուրս եկաք այդ իրավիճակից, մենք ուրախ ենք Ձեզ համար»,- հավելել է Լուկաշենկոն՝ նշելով, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել է Երևանում իրավիճակի զարգացումը: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00